Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի
«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները: ԲՈԿ նախագահն անդրադարձել է աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը»
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գևորգյանը։ Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Աշխատել է