Լուրեր
Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը:

Վարչապետը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, Ժաննա Անդրեասյանին նշանակել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Հրամանագիրը ստորագրվել է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին

Արթուր Մարտիրոսյանը և Անգելոս Սիրիգոսը քննարկել են հայ-հունական կրթամշակութային մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար Անգելոս Սիրիգոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է

Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին: ԱՊՀ մասնակից

Կարևորելով կամավորությունը. Հայաստանը մասնակցել է «Մենք միասին ենք» միջազգային համաժողովին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 4-7-ը կայացել է «Մենք միասին ենք» միջազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Համաժողովի խորագիրն էր «Համագործակցություն հանուն ընդհանուր նպատակների». այն միավորել էր ավելի քան 10

Վահրամ Դումանյան. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ

Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին: Նախարարի տեղակալը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը ԿԳՄՍՆ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով.

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր