
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ