
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/