Լուրեր
«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք): Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր

«Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է Գյումրու երիտասարդության առկա իրավիճակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով նպաստել Գյումրու երիտասարդների

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի ընթացքում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: Առցանց միջոցառմանը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր: 2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ:

Տեղի է ունեցել հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգամ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի