Լուրեր
Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտի ՏՏ մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն:

Արցախի գանձերը. Գտչավանք

Գտչավանք /Գտիչի վանք/ վանական համալիրը /13-րդ դ./ գտնվում է Տող գյուղի վարչական տարածքում՝ Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում: Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։ Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը,

Անցկացվել է ԵԽ-ի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդի առցանց նիստը

Եվրոպայի Խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդի առցանց նիստին, որը նախատեսված էր Ընդլայնված մասնակի համաձայնագրով, անցկացվել է հոկտեմբերի 7-ին և 8-ին, մասնակցել են ծրագրի անդամ և դիտորդ պետությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես են եկել Ընդլայնված մասնակի համաձայնագրի նախագահ Բիրգիտա Ռինքբեքը

Արցախի գանձերը. գրադարաններ

Հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքի ջանքերով 1859 թվականին Շուշիում լուսավորության գործի խթանման նպատակով հիմնվել է առաջին գրադարան-ընթերցարանը: Անդրադառնալով այս փաստին՝ 1860 թվականին «Կռունկ Հայոց Աշխարհին» գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական, տեղեկատու ամսօրյա հանդեսը գրել է, որ Շուշիի հայկազուններն ազգային լուսավորության

Քննարկվում է ներառական կրթության համակարգը նախադպրոցական կրթության մեջ ներդնելու պլանը և ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝

Արցախի գանձերը. Դադիվանք վանական համալիր

Դադիվանք /9-13-րդ դդ./ վանական համալիրը, համաձայն ավանդության, հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 2007 թ. պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը

Ամերիկահայ անվանի գրող, «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանի՝ ամերիկյան «The Boston Globe» պարբերականում տպագրված հոդվածը

Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ և զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150.000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է,

Վերջին օրերին թշնամու ԱԹՍ֊ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութ համայնքների դպրոցները

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն