Լուրեր
Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։ Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց»

Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ: Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման,  դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները

Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը: Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ.

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ. Կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է

Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր

Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։ Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն

Սյունիքի մարզային գրադարանում ամռանն իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201: Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության

Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային մի շարք ծրագրեր

Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616: Գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել