Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ): Հայաստանի
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրիում՝ երկամարտի 232 կգ արդյունքով (106 + 126 կգ): Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: 102 կգ քաշայինների պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ գլխավերևում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Ներքոհիշյալ ցանկից ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, անդրադարձել առանցքային թիրախներին ու նպատակներին: «Ռազմավարությունը հաստատվեց երկարատև աշխատանքից հետո. այն հիմք է ծառայելու
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: 96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է