Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք:

Այցի շրջանակում կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ: