ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ալեքսանդր Ռատների այցը
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային կարգում։ Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 8:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ: Բրոնզե մեդալի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին: Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների: