Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին

«Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղանդի բացահայտումն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՎԶԵԲ համաժողովին

Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Միջոցառմանը մասնակցել

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին

«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ,

Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում: Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Եվրոպայի կարատեի