ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Քննարկմանը ներկա են եղել ոլորտային

Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները

ՀՀ կառավարություն այսօրվա նիստում գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում