Լուրեր
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի մրցումները

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունից

Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր

Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների

Մեկնարկել է 2024 թ. Ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման

ՀՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին: Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր

Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: 2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։