Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ուսանողների համար։

«Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրն անցկացվելու է 2025 թ. սեպտեմբերից մինչև 2026 թ. փետրվար, հիմնականում՝ առցանց ձևաչափով, և ավարտվելու է Էստոնիայում ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում մասնակիցները տեղում ծանոթանալու են Էստոնիայի թվային ենթակառուցվածքներին և լավագույն փորձին:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ. օգոստոսի 25-ն է:

Մանրամասն տեղեկությունները կցվում են:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: