Հայաստանի հունահոռմեական ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Յուրի Մխիթարյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում ազատ ոճայինների կազմում բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Մուսիկյանը (65 կգ):