Լուրեր
Խաչիկ Հարությունյան. «Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը»

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա

Նշվել է ականավոր գիտնական Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշվել է ականավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ

Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը: Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը,

«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդես

Երվանդ Քոչարի թանգարանը և «Շեդևր» պատկերասրահը համատեղ կազմակերպում են «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա Երվանդ Քոչարի թանգարանում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին: Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրված է

Հայ մարմնամարզիկները մեկնել են Կահիրե՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Կահիրե, որտեղ մարտի 17-20-ը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին։ Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք են մեկնել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը։ Ավելի վաղ աշխարհի գավաթի

Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

Մարտի 16-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգությանը, պահպանությանն ու հանրահռչակմանը: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կներկայացնի Վիվալդիի ստեղծագործությունների ընտրանին

Մարտի 18-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Համերգային երեկոյին Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական