Լուրեր
Հայ տիկնիկային արվեստը անդառնալի կորուստ կրեց

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ (ՏԱԳՄՄՀԿ), բեմադրիչ Արմեն Սաֆարյանը: ​Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958

Հայ սամբիստները մեդալների ընդհանուր հաշվարկով երկրորդն են Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները 4 ոսկե, 4 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեդալային ընդհանուր հաշվարկում հայ սամբիստները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: Առաջնությանն

Քննարկվել են  մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին

Պատրաստ ենք աջակցելու մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա

Շիրակի մարզի դպրոցների ճաշարանները կհամալրվեն գույքով և սարքավորումներով

ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ 264 մլն 361 հազար դրամի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ վերոնշյալ գումարը կուղղվի

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին

Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու