ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։

Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը:

Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է:

HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը.

Մայիսի 4

Ձիթողցյանների թանգարանի բակ

MALKHAS JAZZ BAND

Լևոն Մալխասյան- ստեղնաշարային գործիքներ

Նիկողայոս Վարդանյան- կոնտրաբաս

Արամո- հարվածային գործիքներ

Մայիսի 5

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակ

USUAL SUSPECTS

Արտո Թունջբոյաջյան- հարվածային գործիքներ, վոկալ

Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ

Տիգրան Սուչյան- շեփոր

Արտյոմ Մանուկյան- թավջութակ

Մայիսի 6

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ

KAREN MAMIKONYAN NEW TRIO

Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ

Արտյոմ Մանուկյան- թավջութակ

Կարեն Քոչարյան- հարվածային գործիքներ

Մայիսի 7

«Ասլամազյան քույրեր» պատկերասրահի բակ

VAHAGN AND ARTYOM

Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ

Արտյոմ Մանուկյան-թավջութակ

Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրու «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի: