Հայաստանի սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները 4 ոսկե, 4 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Մեդալային ընդհանուր հաշվարկում հայ սամբիստները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում:

Առաջնությանն ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականներ են մասնակցել:

14-16 տարեկան դեռահասների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը: Արծաթե մեդալ է նվաճել 88+ կգ քաշային Դավիթ Բարսեղյանը, բրոնզե մեդալներին արժանացել են 46 կգ քաշային Սամվել Դանիելյանը, 58 կգ քաշային Անդրե Սարդարյանը և 79 կգ քաշային Գոռ Աղասարյանը:

16-18 տարեկան պատանիների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է 58 կգ քաշային Արմեն Աղումյանը, արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Համլետ Պարսամյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը, 64 կգ քաշային Էրիկ Գուրջանյանը և 98+ կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը:

18-20 տարեկան աղջիկների պայքարում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է հռչակվել 50 կգ քաշային Աննա Այվազյանը, իսկ 65 կգ քաշային Նանե Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Տղամարդկանց մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Արսեն Խանջյանը (98 կգ), բրոնզե մեդալները նվաճել են 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանն ու 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Բրոնզե մեդալակիր է դարձել 58 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը:

Կանանց թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Իսրայել էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը: