Լուրեր
Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների

Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թ. 5-6 տարեկան երեխաների 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն. Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր»

Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի տեղի է ունեցել Երևանում և Դիլիջանում։ Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել

Հայտնի են 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 5 էսքիզային նախագծեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի

ՀՀ տարբեր հնագիտական վայրերում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Հովհաննես Բաչկովն (63,5 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ): Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի

Երևանի Գևորգ Արշակյանի անվան դպրոցում նշվել է Այբբենարանի ավարտական միջոցառումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների «Հրաժեշտ Այբբենարանին» տոնական միջոցառմանը: Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ վարչապետի

Երևանը կմիանա One Run միջազգային կիսամարաթոնին

Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը՝ 4 վազքատարածություններով (21,1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ): Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով ԿԳՄՍ