Լուրեր
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը

Պարգևատրումներ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի «Կարմիր կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետների, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների՝

Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը

Շենգավիթ վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Գառնիկ Չոլաքյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է

Արմեն Բաբալարյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ, Մալխաս Ամոյանը՝ լավագույն ըմբիշ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական

Հանրակրթական դպրոցների շուրջ կեսը մասնակցել է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլին. հայտնի են մրցաշարի հաղթողները

ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը: Եզրափակիչ փուլի մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան

Հանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակում

Իտալիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն: Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և

Կարևոր է, որ երիտասարդները գիտակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը․ այսօր Հուշարձանների միջազգային օրն է  

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հուշարձան–համայնք փոխհարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկումը: Միջոցառման բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Երևանի պետական համալսարանի