ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր
Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին: Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք:
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները: Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է մասնագիտական հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը։ Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեքդ Քոչարյանը: Հանդիպմանը մասնակցել են բնագավառի շահագրգիռ կազմակերպությունների
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը: Գիվի Շահնազարը ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության