Լուրեր
Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։ Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին: Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության

Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև

Ծրագիր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

«Ձեր հաղթանակները ոգևորիչ են». Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև

Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական