Լուրեր
«Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգային որակյալ պարբերականներում». ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները: ԲՈԿ նախագահն անդրադարձել է աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք

ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, որին ներկա է եղել

Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ

«Հպարտության և հուզմունքի պահեր պարգևեցիք». Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Հանդիպմանը ներկա են եղել

Վարչապետ Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը

Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով: Քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: 88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա