Լուրեր
Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել

Օգոստոսյան խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցությունը,

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության

Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» միջազգային մրցույթի

Լուսաշող համայնքում բացվել է երիտասարդական կենտրոն

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում

Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի

ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) տվյալները կներբեռնեն նաև նախադպրոցական հաստատությունները

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական