Լուրեր
Սահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/

Հրապարակվել է 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը: Ուսումնական պլանի պե­տական, դպրոցական և անհատական

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

Բրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայից

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ

Սփյուռքահայ ուսուցիչներն ուսումնաճանաչողական այց են կատարել Թումո կենտրոն

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում արդեն երկրորդ շաբաթն է՝ ընթացքի մեջ է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Բացի վերապատրաստման դասընթացներից՝ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ուսուցիչներն ուսումնաճանաչողական այցեր են

Նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում վերակառուցվող կրթական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Մարզի կրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ վարչապետին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշտարակում Կառավարության

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն և ծրագրերի երաշխավորում՝  ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման գործընթաց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու

Փոփոխություն Հանրակրթության պետական չափորոշչում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության