ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում՝ օգոստոսի 5-ից մեկնարկում է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը: Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը Տավուշը կվերածվի մշակութային կենտրոնի: «Ազգային միասնությունն ու
Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախատեսվում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և անվանի արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը արտակարգ իրավիճակի իրավական սահմանափակումներից ելնելով և հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված՝ երաժշտասեր հանրությանն է ներկայացնում արդեն 3-րդ առցանց նախագիծը: Այս անգամ այն նվիրված է անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի հոբելյանին: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Հուլիսի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է հետևյալ հարցերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 623-Ա որոշման մեջ փոփոխություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակներում, խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ Այս տարի փառատոնը նվիրված է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ նախաձեռնել է պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) տեղադրված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ հարյուր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 24-ից մեկնարկում է «Թատրոն թանգարանում» ծրագիրը: «Թատրոն թանգարանումը» ներկայացումների շարք է, որը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում և գրադարանում պահպանվող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝