ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝
Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Արտաշատում մայիսի 19-20-ը 28-րդ անգամ անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը, որին ավելի քան 120 մարզիկ է մասնակցել՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Գյումրիից և Վրաստանից: Միջին տարածության՝ 3000 մ վազքատարածությունում լավագույն արդյունքը ցույց
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն անցկացրել է իր ամփոփիչ նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Աշխատանքային խումբը կազմված է պետական հատվածի, ոլորտում փորձագիտական գործունեության փորձառություն ունեցող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների
Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրության շրջանակում կայացրած եզրակացությունը:
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները: Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում համաժողովի ընթացքում