Լուրեր
Երեք հայ շախմատիստ Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Օրերս կայացել է շախմատի Աշխարհի գավաթի եվրոպական ընտրական մրցաշարը, որին մասնակցել է 35 երկրի 264 շախմատիստ, այդ թվում՝ 164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ: Առցանց տարբերակով և նոկաուտ համակարգով (պարտվողը դուրս է մնացել պայքարից) անցկացված մրցաշարում խաղարկվել

Հայ բռնցքամարտիկները կշարունակեն օլիմպիական ուղեգրերի համար պայքարը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Оլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին: 43 երկրի ավելի քանի 300 մարզիկի մասնակցությամբ եվրոպական ընտրական մրցաշարը մեկնարկել էր 2020 թվականի մարտի 14-ին

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 6 բրոնզե: Եվրոպայի

2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել

Աթլետ Լևոն Աղասյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Օրերս Աղասյանը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և գրանցել 17 մ 16 սմ արդյունք՝ այդպիսով լրացնելով օլիմպիական նորման` 17 մ 14 սմ:

Երկու մեդալ՝ Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնությունից

Լիմասոլում (Կիպրոս) մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները: Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2

ԽՄՕՄՄ և «Արաբկիր» թիմերը՝ Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողներ

Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը: «Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր:

Մեդալներ և ռեկորդներ՝ Եվրոպայի պաուերլիֆտինգի առաջնությունից

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Մասնավորապես, մեծահասակների խմբի

Ավարտվեց Եվրոպայի Մ23 տարեկան երիտասարդների առաջնությունը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 10 ըմբիշով: Ազատոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի