Լուրեր
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69

Առաջին անգամ անցկացվել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ

Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության չեմպիոնները

Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին: Առաջնությանը

40 մլն դրամ՝ մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովելու համար

ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատվել է «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում» ծրագիրը: Դրա իրականացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական

Հոգեբանական աջակցություն՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներն այսուհետ կստանան հոգեբանական աջակցության ծառայություններ։ ՀՀ կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է ««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման

«Թող կրակոցները հնչեն միայն հրաձգարաններում». ամփոփվել է հրաձգության հանրապետական մրցումը

ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն