Լուրեր
Վերապատրաստումների ընթացքում մանկավարժները ծանոթանում են ՏՀՏ գործիքներին

Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը

«Ստուգման համակարգի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող 14.000 երեխայի տվյալների համապատասխանությունը». Արտակ Պողոսյան

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից:

Փորձագիտական խմբերի անդամների ընտրության մրցույթ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:

Ավարտվեց Եվրոպայի Մ23 տարեկան երիտասարդների առաջնությունը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 10 ըմբիշով: Ազատոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի

Կայացել է «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր

Առանց վարկանիշ, բայց ռեկորդային. կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման: Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից

ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում քննարկվել են բուհերի ֆինանսավորման խնդիրները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և