Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։ 2024 թվականի առաջին ստուգատեսին կմասնակցեն ատրճանակ մրցաձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացան մրցաձևի մարզիկ Հրաչ Բաբայանը: Հայ հրաձիգները միջազգային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է
Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու մասին որոշման նախագիծը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի
ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։ Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում: Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։ Մրցաշարին մասնակցել
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։