Լուրեր
Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը

Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը: 5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի

Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Այն կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում

Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Հայաստանի հավաքականում ընդգրկված երեք մարզիկները՝ Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մասնակցել են Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին և զբաղեցրել երկրորդ

«Դուք, ձեր գործը սիրելով, ամեն ինչ անում եք հաջողության հասնելու համար». Կ. Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, մարզիկներ Ռազմիկ Միսակյանը, Մայիս Ներսեսյանը և Արթուր Զաքարյանը: Գրեփլինգի Հայաստանի

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է

Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը: 2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ

Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցել են ըմբշամարտի

Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝

Տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Ինքնաճանաչում. Էրեբունի»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի»