Լուրեր
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա

Իրազեկման քննարկումներ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։ Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները,

2 ոսկե և 3 արծաթե մեդալ՝ բռնցքամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 3 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել են Էլիդա Քոչարյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը: 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանն

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ

Չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400

Կարեն Գիլոյան. «Կարող ենք փաստել՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ ունի»

«Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել»: Այս մասին այսօր Էջմիածնում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների