Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 23-րդ արտագնա նիստը:
Տեղում ուսումնասիրվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը, քննարկվել են հեղինակային խմբի բարձրացրած հարցերը, աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:
Կարևորելով հուշահամալիրի մույթերի հին և նոր քարերի համահունչ ընկալման անհրաժեշտությունը՝ դրանց մշակման և շարվածքի վերաբերյալ տրվել են համապատասխան առաջարկություններ և ցուցումներ: