Լուրեր
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում»

Կամերային կենտրոնը գեղեցիկ համերգով շնորհակալություն է  հայտնել բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես են եկել գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների առցանց համերգները՝ նվիրված բուժաշխատողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը վերանայման կարիք ունեն

ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարությունն

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է. Ա. Հարությունյան

Այսօր՝ հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին։ Տեղեկացնենք‚ որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով՝ առաջին անգամ օգտագործելով արհեստական բանականության մի շարք հնարավորություններ։ Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին՝

Տիկնիկային թատրոնն առցանց հարթակում ներկայացնում է «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առցանց հարթակում, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերով՝ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը: «Երգում են տիկնիկները» (մտահաղացումը՝ Սամսոն Մովսեսյանի) հաղորդաշարը բաղակացած է

Ի գիտություն ասպիրանտուրայի դիմորդների

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կառավարության մայիսի 21-ի թիվ 810-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգում» կատարվել է լրացում,