Լուրեր
Մոնսերատ Կաբալյեն՝ Շուշիում. բացառիկ կադրեր 2014 թվականի այցից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին

Մշակութային վանդալիզմ. հրետակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության

Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին:

Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով պարգևատրվել են. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային գրադարանը (տնօրեն՝

«Մի անգամ իմ ապագայում». պատմվածքների համաշխարհային մրցույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի, «Իդրիս Շահ» հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական և կայուն քաղաքների միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով կանցկացվի պատմվածքների համաշխարհային մրցույթ «Մի անգամ իմ ապագայում» խորագրի ներքո՝ նախատեսված 12-ից 18 տարեկան պատանիների համար: Կարճ պատմվածքները պետք է նախկինում հրատարակված չլինեն, գրված

Կրթամշակութային նոր ծրագիր դպրոցահասակ երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Էդիտ Պրինտ հրատարակչությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Խնկո Ապոր գրադարանը կապահովի կրթամշակութային ժամանցի կազմակերպման շարունակականությունը այն դպրոցահասակ երեխաների համար, որոնք ժամանակավորապես գտնվում են իրենց բնակության վայրից հեռու: Խնդրում ենք, պաշտպանելով երեխաների

Հենրիկ Մալյանը կդառնար 95 տարեկան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, ազգային կինոյի նշանավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանի հոբելյանն է: Նա կդառնար 95 տարեկան: Հայաստանի կինոարվեստի և թատերարվեստի գործում մեծ է Մալյանի ավանդը: Նա մի ռեժիսոր է, որի արվեստը տասնամյակներ ի վեր

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։ Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր

«Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրոթյունների շարք՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրով: Առաջիկա ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում: Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների