Լուրեր
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։ Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և

Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

Ուսուցիչների  և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է. ինչ է սահմանում  դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բարելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք

«Այս դժվարին օրերում ձեր հաղթանակները մեզ ուժ են տալիս». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարի հաղթող

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Հաղթողը որոշվել է միայն վերջին տուրում․ Կարեն Գրիգորյանը վերջին տուրում առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ և

1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացված սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում: ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ հանդես գալով մինչև 18 տարեկանների պայքարում:

12 բռնցքամարտիկ Բուդվայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 6-15-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Մեր ընտրանին ներկայացված կլինի 13 քաշային կարգերից 12-ում։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր