Լուրեր
Փաստագրված վիշապաքարերից ևս մեկի դիրքն ուղղվել է

Երևանի օղակաձև զբոսայգում այսօր ներկայացվել է ուղղահայաց տեղադրված վիշապաքարը և ամփոփվել մյուս վիշապաքարերի դիրքերն ուղղելու աշխատանքների արդյունքները։ «Նախարարության և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքի արդյունքում 5 վիշապաքարեր բերվել են իրենց իսկական դիրքին, թեպետ տարածքի առումով դրանք իրենց «բնօրրանում»

Փաստագրված վիշապաքարերից 5-ի դիրքն արդեն ուղղվել է

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: Դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ: Հիշյալ

Թիկունքը՝ մշակույթ. Տավուշի սահմանամերձ համայնքներում օգոստոսի 5-ից մեկնարկում է մշակութային միջոցառումների շարք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում՝ օգոստոսի 5-ից մեկնարկում է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը: Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը Տավուշը կվերածվի մշակութային կենտրոնի: «Ազգային միասնությունն ու

Արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ

Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախատեսվում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և անվանի արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ:

Ռոմանսներ և երգեր. հոբելյանական առցանց համերգ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին

Հայաստանի կոմպոզիտորների միությունը արտակարգ իրավիճակի իրավական սահմանափակումներից ելնելով և հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված՝ երաժշտասեր հանրությանն է ներկայացնում արդեն 3-րդ առցանց նախագիծը: Այս անգամ այն նվիրված է անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի հոբելյանին: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Օգոստոսի 1-10-ը «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակներում, խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ Այս տարի փառատոնը նվիրված է

Վիշապաքարերը՝ ուղղած դիրքով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ նախաձեռնել է պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) տեղադրված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ հարյուր

Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության

Թատրոնը՝ թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 24-ից մեկնարկում է «Թատրոն թանգարանում» ծրագիրը: «Թատրոն թանգարանումը» ներկայացումների շարք է, որը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում և գրադարանում պահպանվող