Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախատեսվում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և անվանի արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ:

Նախագծի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի Հովհաննես Թումանյանի անվան պետակա տիկնիկային թատրոնում բեմադրված «Անխելք մարդը» ներկայացումը: Համերգային ծրագրով հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները:

Ծրագրում ընդգրկված են հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այցի շրջանակում սահմանամերձ համայնքներին կտրամադրվի պետական պատվերով հրատարակված շուրջ 100 անուն գրականություն: