Լուրեր
Դրամաշնորհի հնարավորություն՝ երիտասարդ գիտնականների համար

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) հայտարարում է հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ: Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին՝ հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում 12 ամիս տևողությամբ հետազոտությունների իրականացման համար: Երկու հոգուց բաղկացած

Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

Աշխատանքային այց՝ Տիրինկատար (Կարմիր սար) հնավայր

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թ. Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սար) անվամբ: Այստեղ

Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 14-րդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկն

ՀՀ վաստակավոր արտիստ  Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 208-Ա/1 հրամանով 2023 թ. օգոստոսի 9-ին հայ դիրիժոր,

Տավուշի մարզում ներկայացվում է «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը

Oգոստոսի 8-ին` ժամը 13:00-ին, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը: Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության շրջանակում Տավուշի մարզի հանրությանն է ներկայացնում իր հավաքածուի ընտրանիներից մեկը: Կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ,

Իրականացվում են Սանահին վանական համալիրի տոհմական դամբարանների մասնակի վերականգնման աշխատանքներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» (AFCP) ֆինանսավորմամբ իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավային հուշարձանախմբի՝ Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագիծը մշակել