«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 208-Ա/1 հրամանով 2023 թ. օգոստոսի 9-ին հայ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նշանակվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ հինգ տարի ժամկետով: