Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) հայտարարում է հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ:

Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին՝ հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում 12 ամիս տևողությամբ հետազոտությունների իրականացման համար: Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․ սեպտեմբերի 25-ը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/.../1Ed.../view

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/xjbg9b6x8AcFg5Yn6