
Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։