Լուրեր
Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում

Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում

Ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ. ծրագրի մեկնարկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում

Բասկետբոլի Vbet Ա-Լիգա. ‹‹Ուրարտուի›› հաղթարշավը շարունակվում է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր: Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց

Բռնցքամարտ. 13 քաշային կարգերում հայտնի են Հայաստանի չեմպիոնները

Հունվարի 24-ից 29-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 բռնցքամարտիկ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից: Տղամարդիկ Հայաստանի չեմպիոնությունը վիճարկել են 13 քաշային կարգերում: Համառ պայքարում տղամարդկանց Հայաստանի

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում