Լուրեր
Անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ

Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ: Մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է

Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում: Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են. Ձյուդոիստներ Ֆերդինանտ Կարապետյան Արտյոմ Սարգսյան Ձյուդոյի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար: Կողմերը

«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության,

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, իսկ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հոկտեմբերի 7-ին ավարտվել է տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլը: Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում վաստակել է 14.566 միավոր և 8-րդ տեղով

WCIT 2019. ԿԳՄՍՆ տաղավարը ներկայացնում է նորարարական կրթությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Միջոցառման

Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 18 ներկայացուցիչ

Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68