Լուրեր
Նպաստելով ներառական կրթության զարգացմանը. ձեռնարկների շնորհանդես

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել ներառող դասավանդմանն ուղղված ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդես: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման

Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը. պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Շնորհավորելով

Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է Ծաղկունքի նախակրթարան

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան: Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը: Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին

Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին

Բելգիայի թագուհի Մաթիլդան և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են ԵՊՀ

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների,

«Հիշողության կերպարանքները»․ Մատենադարանում ընթանում է միջազգային սեմինար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիր՝ 6 մարզաձևով. հայտերի ընդունում

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների: