Լուրեր
Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»,

«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակցելով՝ ձեռք եք բերում ոչ միայն գիտելիք, այլև արժեքային դաստիարակություն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են

Սոցիալական աշխատողի ինստիտուտը կարևոր է կրթական համակարգի համար. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» խորագրով միջոցառմանը, որի նպատակն է ընդգծել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքում: Միջոցառմանը, որը կազմակերպվել է

Հայ կինոյի 100-ամյակ. զգալիորեն ավելացվել է կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական բյուջեն

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր: Հոբելյանական տարվան ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում

Հաճախ արվեստը դառնում է ամենադժվար խնդիրների մասին խոսելու միակ ձևը. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով: ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոգործիչներին և շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի և գործադրած

«Ինքնաճանաչում․ Էրեբունի». համահայկական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ կազմակերպել է «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մրցույթ-փառատոնը: Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում ներկայացվելուց հետո մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսի ավելի քան 60

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2023-2024 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի