ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ կազմակերպել է «Ինքնաճանաչում Էրեբունի» խորագրով համահայկական մրցույթ-փառատոնը:

Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում ներկայացվելուց հետո մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսի ավելի քան 60 աշխատանքներ այս օրերին կարելի է տեսնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում. ապրիլի 11-ին ցուցահանդեսի բացումն էր։

Մրցույթ-փառատոնին մասնակցել են 157 մանուկներ և պատանիներ՝ աշխարհի 8 երկրից։ Լավագույններին ընտրել է մասնագիտական ժյուրին՝ արժանացնելով 5 մրցանակի ու 15 պատվոգրի։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երեխաներն իրենց աշխատանքներով փորձել են տալ պատմական այս ժամանակաշրջանի սեփական մեկնաբանությունը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 29-ը։