Լուրեր
Դպրոցի տնօրենի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանի հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների

Կպատրաստվի հայտ՝ վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Պրեմիերաներ Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ պետական աջակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Երևանի պարարվեստի պետական քոլեջում տեղի են ունեցել «Ռայմոնդա» 3-րդ գործողություն և «Վերադարձ արմատներին» բալետների պրեմիերաները՝ Դավիթ Գալստյանի բեմադրությամբ: Բեմադրությունները կատարել են քոլեջի սաները և շրջանավարտները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ

Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ

Իրանի բուհերում ուսանելու հնարավորություն

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կազմակերպվում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն: ԻԻՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կարճաժամկետ հետազոտական ծրագրով վճարովի հիմունքներով և կրթաթոշակով ընդունելության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից

Հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հոգաբարձուների խորհրդի

Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին: «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով

«Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ: Ճամբարը նախատեսված է

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են գործատուների պահանջարկի և կրթական ծառայությունների համապատասխանության խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,